Արարատի մարզում «Nissan Tiida»-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել․ կա տուժած

Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կա 1 տուժած։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ տուժած քաղաքացու ինքնությունը։

–00—ՅՄ

Leave a Comment