Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել։

Ոստիկանության տվյալներով՝ բարի նկուղում  ծուխ է արձակվել, և կրակը սկսել է արագ տարածվել։ Դժբախտ պատահարի հետևանոքվ  զոհվել է 40 մարդ, ևս 115-ը վիրավորվել է։

Շվեյցարիայի կառավարությունը հինգօրյա սուգ է հայտարարել Կրանս Մոնտանայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտարարել է, որ սգո ժամանակահատվածում Բեռնում դրոշները կիսով չափ կիջեցվեն։

Leave a Comment