Ամստերդամում եկեղեցու հրդեհից փլվել են աշտարակն ու տանիքը

Ամստերդամում եկեղեցու հրդեհից փլվել են աշտարակն ու տանիքը

Telegraaf թերթի փոխանցմամբ՝ 1872 թվականին Ամստերդամում կառուցված Վոնդելկերկ եկեղեցում գիշերը բռնկված հրդեհի պատճառով փլուզվել են աշտարակը, կենտրոնական հատվածը և տանիքը, չնայած պատերը մնացել են անվնաս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր տարվա նախօրեին Ամստերդամի գրեթե 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները Վոնդելկերկ եկեղեցում հրդեհը մարել են ժամը 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 13:00-ին)։ Քամին և եկեղեցու չափերը զգալիորեն բարդացրել են հրդեհի մարման գործընթացը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է շենքի աշտարակի և կենտրոնական հատվածի մի մասը, ինչպես նաև տանիքի զգալի մասը։
«Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ փրկելու այն, ինչ հնարավոր էր փրկել»,- ասել է հրշեջ ծառայության խոսնակը։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոչ ոք չի տուժել։

Ամստերդամում եկեղեցու հրդեհից փլվել են աշտարակն ու տանիքը

Leave a Comment