Գեղարքունիքի Մարտունու հատվածում Նոր տարին դիմավորել են առանց լույսի. հոսանքազրկումը շարունակվում է

Գեղարքունիքի մարզի Մարտունու հատվածում էլեկտրամատակարարումը մինչ այս պահը՝ հունվարի 1-ին ժամը 09։30-ի դրությամբ, դեռևս չի վերականգնվել։ Հոսանքազրկումը սկսվել էր նախորդ օրը՝ սառնամանիքի և ուժեղ քամու հետևանքով, և արդեն տևում է մի քանի ժամից ավելի։

Տեղի բնակիչները Նոր տարին ստիպված են եղել դիմավորել մթության մեջ։ Նրանց խոսքով՝ հոսանքի երկարատև բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծում՝ հատկապես ձմեռային պայմաններում, երբ բազմաթիվ ընտանիքներ ջեռուցումն ու կենցաղային կարիքները կապում են էլեկտրաէներգիայի հետ։

Մինչ այս պահը պատասխանատու կառույցներից պաշտոնական տեղեկություն չի տրամադրվել, թե երբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը Մարտունու հատվածում։

ՀԷՑ-ից չպատասխանեցին Oragir.News-ի զանգերին:

Leave a Comment