«Վահանակը տեսեք ու պատկերացրեք, որ ՀԷՑ-ում ավելի վատ վիճակ է». Վարդան Զեյնալյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Էլեկտրականության ոլորտի մասնագետ Վարդան Զեյնալյանը զգուշացնում է. «Քանի որ շատերի մոտ եռուզեռ է, և ոչինչ չեն հասցրել, ով ինչ ունի հոսանքի հետ կապված` ամենը միացրել է, որ հասցնի մինչև 12-ը:
     Հորդորում եմ մի քանի բան միաժամանակ չմիացնել, խնդրանք` ձեր գործերն ավելի լավ է կիսատ մնան, քան շղթայական հոսանքազրկումներ ունենանք: Ոչ մեկ ձեզ ոչինչ չի ասելու, վաղը մյուս օրը կշարունակեք հոսանքի հետ կապված գործերը:
     Այս էլ` վահանակը. տեսեք ու պատկերացրեք, որ ՀԷՑ-ում ավելի վատ վիճակ է: Փոխանցեք ձեր հարազատներին հատկապես հոսանքով ջեռուցում կազմակերպողներին, էլեկտրական մեքենաներ ունեցողներին, միաժամանակ ամենը չմիացնել»:

Leave a Comment