Խոշոր վթար՝ Վայոց ձորում․ «ՎԱԶ 2101»-ը բաժանվել է երկու մասի

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ ժամը 13։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի։

Վթարի հետևանքով 3 քաղաքացի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք հոսպիտալացվել են։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորների ինքնությունը պարզվում է։

Leave a Comment