Գալիք տարին մեզ համար լինելու է առավել պատասխանատու և բարդ տարի՝ պայմանավորված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմամբ․ Սիրո Ամիրխանյան

Իրավաբան.net-ը ներկայացնում է Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ։

«Հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի’ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ։

Տարեմուտին ընդառաջ ամփոփելով անցնող տարին, հանրագումարի բերելով մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, զուգահեռաբար գույքագրելով նաև բացթողումները՝ պետք է արձանագրեմ, որ անցնող տարին մեզ համար եղել է դրական ցուցանիշներ գրանցելու, պատասխանատու աշխատանքի տարի, որի ընթացքում ձեր նվիրումը մեծապես նպաստել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետ գործունեությանը։

Գալիք տարին մեզ համար լինելու է առավել պատասխանատու և բարդ տարի՝ պայմանավորված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմամբ։ Ուստի, ակնկալում եմ, որ բոլորիս նվիրումի, պատասխանատվության և համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք ապահովել մեր քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանության պատշաճ իրականացումը։

Թող գալիք տարին ձեզ և ձեր ընտանիքներին բերի առողջություն, խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և նոր հաջողություններ։

Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքը կշարունակվի նույն բարձր պատասխանատվությամբ և արդյունքներով՝ ի նպաստ մեր պետության և քաղաքացու։

Շնորհակալ եմ ձեր բարեխիղճ աշխատանքի համար։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Սիրո Ամիրխանյան

Գլխավոր հարկադիր կատարող»

Leave a Comment