Արաղչի. Իրանը շարունակում է բաց լինել ԱՄՆ-ի հետ համաձայնության համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է բաց լինել ԱՄՆ-ի հետ համաձայնության համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ կաջակցի Իրանի դեմ նոր հարվածներին, եթե այն փորձի շարունակել իր հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումը։

«Իրանը շարունակում է բաց լինել փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա հիմնված համաձայնության համար», – գրել է Արաքչին բրիտանական The Guardian թերթի համար գրված սյունակում։

Իր հոդվածում նախարարը կոչ է արել Թրամփին փնտրել ճգնաժամի դիվանագիտական ​​լուծում և Իրանի ժողովրդի հետ խոսել հարգանքի լեզվով։

Արաղչին նաև նշել է Իրանի և ԱՄՆ-ի «փոխադարձ ընկերների» աննախադեպ պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և ապահովելու բանակցությունների արդյունքների իրականացումը։

Leave a Comment