Հայտնի է «Վարդաշեն» ենթակայանի հրդեհի նախնական պատճառը. «Էրեբունի» վարչական շրջանում նոր անջատումներ են արվել


ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է՝ մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այս պահին Երեւանի «Էրեբունի» վարչական շրջանի մի քանի հասցեներում ունենք կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով»,- տեղեկացրել է նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ին ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

344 դիտում

Leave a Comment