Globe Soccer Awards-ի վարկածով 2025թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է իր անցած ուղու մասին, հայտնում է Diario Sport-ը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին։
Չեմպիոնների լիգան հաղթելը հեշտ չէր։ Մենք մրցաշրջանը լավ չէինք մեկնարկել, բայց հետագայում բոլորը բարելավեցին իրենց խաղը։ Արդյունքում` տիտղոսներ նվաճեցինք։
Վնասվածքների պատճառով ծանր պահեր եմ ունեցել, բայց գիտեի, որ իմ ժամանակը կգա»,- ասել է Դեմբելեն։