Վոլժսկի քաղաքի թիվ 12 դպրոցի աշակերտ Միրոն Հարությունյանը հաղթել է «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի հինգերորդ եթերաշրջանի 12-րդ թողարկմանը։
Սա Հարությունյանի երկրորդ փորձն էր մասնակցելու նախագծին, և այս անգամ նրան հաջողվեց հաղթել՝ պատասխանելով Թինա Կանդելակիի կողմից տրված հարցերին տարբեր ոլորտներից՝ պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, մշակույթ և այլն։