Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին – 5tv

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից, Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ողջույններ են ուղարկվել նաև մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ռաուլ Կաստրոյին,Նուրսուլթան Նազարբաևին և Գերհարդ Շրյոդերին։

Leave a Comment