Էլեկտրաէներգիայի գինը բոլոր սպառողների համար 2026 թվականին կմնա անփոփոխ: Այս մասին որոշումը կայացվեց ՀԾԿՀ այսօրվա նիստում: Այսինքն, հանձնաժողովը չնվազեցրեց էլեկտրաէներգիայի գինը, ինչի հիմքերը, ըստ ՀԷՑ-ի նախկին սեփականատերերի, կան։
Հանձնաժողովի որոշմամբ, այնուամենայնիվ, որոշ խոշոր սպառողների համար հոսանքը կթանկանա: Խոսքն այն խոշոր սպառողների մասին է, որոնք իրավունք ունեն ընտրել այլ մատակարար, կատարում են իրենց ընտրությունը, այնուհետև խզում պայմանագիրը ու կրկին դառնում ՀԷՑ-ի բաժանորդ: Նրանց համար 54.61 դրամի փոխարեն նոր գին է սահմանվել 56.78 դրամ:
Հիշեցնենք, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ առաջարկել են ՀԾԿՀ-ին նվազեցնել էլեկտրաէներգիայի արժեքը սպառողների համար, սակայն առաջարկը մերժվել էր: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն հաստատեց դա` ներկայացնելով, թե որոնք են եղել մերժման պատճառները: