Քրուք․ Մանչեսթեր Սիթին 48 ժամվա ընթացքում նոր տրանսֆեր ավարտին կհասցնի — Armsport.am

«Բորնմուտի» գանացի եզրային հարձակվող Անտուան Սեմենյոն շուտով կհամալրի «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։ Այս մասին հայտնում է լրագրող Ալեքս Քրուքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին ակումբները դրական բանակցություններ են վարել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ: Այժմ ակնկալվում է, որ գանացու տրանսֆերը ավարտին կհասցվի առաջիկա 48 ժամվա ընթացքում: Կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի պայմանների շուրջ:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սեմենյոն մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18 խաղի, խփել 9 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Սեմենյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Leave a Comment