Մայիս ամսից ի վեր Արարատյան հայրապետական թեմում եղել է 3 ատենապետաց ժողով, որոնցից ոչ մեկին նոր ատենապետ չի ներկայացվել, հետևաբար ես շարունակել եմ լինել ատենապետ․ Անուշ Վարդանյան

«Արարատ» միության նախկին ատենապետ, «Մեր ձևով» շարժման անդամ Անուշ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ծիծաղելի են qahana.am-ի խղճուկ պարզաբանում-արդարացումները։ Մայիս ամսից ի վեր Արարատյան հայրապետական թեմում եղել է 3 ատենապետաց ժողով, որոնցից ոչ մեկին նոր ատենապետ չի ներկայացվել, հետևաբար ես շարունակել եմ լինել ատենապետ։ Սա ընդամենը մի քանի օր առաջ` դեկտեմբերի 20-ին արված տեսանյութ է, որտեղ ես իրականացնում էի հերթական ծրագրերից մեկը` շախմատի մրցաշար, սա Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելուց մի քանի օր անց է, պաշտոնապես/հանրային «Մեր ձևով»-ին միանալուց մի քանի օր առաջ։ Ի՞նչ կարգավիճակով էի և ի՞նչ գործ ունեի այնտեղ, եթե կապ չունեի թեմի հետ։

Այս թեմայով երևի թե այսքանը։

Մենք ապրում ենք ծուռ հայելիների, տիրոջն ուրացած, տիրադավ «եկեղեցականների» իրականությունում։ Իմաստնություն, վճռականություն և անկոտրում կամք բոլոր հանուն Աստծո, հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն հայրենիքի պայքարի ելածներիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment