Վաղարշապատում ձերբակալվել է 10 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք. կոմիտե

Բաժանորդագրվել

Կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թ. նոյեմբերի 16–ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։

Կոմիտեից նշում են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերով:

«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նրանց նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։

Leave a Comment