Imprint համատեղ բրենդավորում ունեցող կրեդիտ քարտեր տրամադրող ընկերությունը հասել է 1.2 միլիարդ դոլար գնահատման՝ ներգրավելով 150 միլիոն դոլար Series D ֆինանսավորման շրջափուլում, որը գլխավորել է Khosla Ventures-ը՝ Thrive Capital, Ribbit Capital, Kleiner Perkins և այլ ներդրողների մասնակցությամբ:
2020թ.-ին հիմնադրված Imprint-ը համագործակցում է գլոբալ բրենդների հետ՝ անհատականացված կրեդիտ քարտեր և պարգևատրման ծրագրեր ստեղծելու համար, այդպիսով, օգնելով ընկերություններին, ինչպիսիք են՝ Rakuten-ը, Booking.com-ը, Crate & Barrel-ը և Fetch-ը, արդիականացնել հաճախորդների հավատարմության ծրագրերը։ Ընկերությունը հայտնել է քարտապանների բազայի 200% տարեկան աճի մասին։
Նոր ֆինանսավորումը թույլ կտա Imprint-ին ընդլայնվել՝ կրեդիտ քարտերից բացի տրամադրելով նաև դեբետային, ապահովված քարտեր և ճկուն ֆինանսական ծառայություններ, ինչպես նաև ուժեղացնել հարթակը և բարելավել հավատարմության ու գովազդային հնարավորությունները։
Գլխավոր գործադիր տնօրեն Դարաղ Մըրֆին նշում է, որ այս կապիտալը կարագացնի համատեղ բրենդավորված քարտերի զարգացումը և կիրառումը ամբողջական բրենդային հավատարմության լուծումներում: