Կոպիրկին․ «Թրամփի ուղին» կարող է ազդել ԵԱՏՄ–ին ՀՀ անդամակցության վրա

Կոպիրկին․ «Թրամփի ուղին» կարող է ազդել ԵԱՏՄ–ին ՀՀ անդամակցության վրա

30 դեկտեմբերի 2025 – 10:59 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով «Թրամփի ուղին» նախաձեռնությանը, ասել է, որ դա կարող է ազդել ԵԱՏՄ–ին ՀՀ անդամակցության վրա։ Այդ մասին նա ասել է, որ «Նոև Կովչեգ» թերթին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հայ-ամերիկյան նախագծի վերաբերյալ դռեևս լսել ենք միայն այս վեհաշուք անունը, գրում է Auroranews.am-ը։

«Դրա իրականացման գործնական աշխատանքները, որքանով մենք գիտենք, դեռ չեն սկսվել։ Մեր դիրքորոշումը կձևակերպվի, երբ այս նախաձեռնությունը կոնկրետ ձևակերպում ստանա։ Ավելին, «Թրամփի երթուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վրա, քանի որ հանրապետության տարածքով ապրանքների անցումը կարգավորվում է, ի թիվս այլ բաների, Եվրասիական միության օրենքներով։ Մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցի շուրջ առարկայական խորհրդակցությունների»,–ասել է նա։

Կոպիրկինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակաբար հանդես է եկել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ առաջխաղացումը նախապես հիմնված է եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա։

«Մենք կարծում ենք, որ համապատասխան գործընթացները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը», – հավելել է Կոպիրկինը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment