2026-ին մեզ սպասում են ավելի մեծ աշխատանքներ, ավելի բարձր նշաձողեր և ավելի հավակնոտ նպատակներ. Տիգրան Ավինյան

Սիրելի գործընկերներ,

2025 թվականը Երևանի քաղաքապետարանի համար եղել է իսկապես արդյունքներով լի տարի։ Շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության, թվայնացման, առողջապահության, հանրակրթության և մի շարք այլ կարևոր ոլորտներում մենք միասին գրանցել ենք այնպիսի արդյունքներ, որոնք կարելի է բնութագրել որպես բացառիկ։

Այս ամենը հնարավոր է դարձել ձեր ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության, մասնագիտական մոտեցման շնորհիվ։

Վստահ եմ, որ երևանցիները տեսնում և զգում են քաղաքում գրանցված փոփոխությունները, որոնց ետևում կանգնած եք դուք:

Ձեր ներդրումը եղել է կարևոր ոչ միայն առանձին ծրագրերի, այլ ամբողջ քաղաքային համակարգի արդյունավետ աշխատանքի համար։

Առջևում նոր փուլ է։ 2026 թվականին մեզ սպասում են ավելի մեծ աշխատանքներ, ավելի բարձր նշաձողեր և ավելի հավակնոտ նպատակներ։ Վստահ եմ, որ նույն թիմային աշխատանքով և նույն պատասխանատվությամբ մենք կգրանցենք էլ ավելի մեծ ձեռքբերումներ՝ ի նպաստ Երևանի և երևանցիների։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment