Բալթյան երկրների հայոց
թեմի Թեմական խորհուրդը բարձր է գնահատում թեմի հիմնադիր առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս
Նավասարդյանի հինգ տարիների արդյունավետ աշխատանքը և մեծ ակնածանքով է վերաբերում
նրա բարի ծառայությանը:Այս մասին հայտարորթւայմբ են հանդես եկել Բալթյան երկրների
Հայոց թեմի թեմական խորհուրդը։
Թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը
թեև ութ ամիս է ինչ ղեկավարում է թեմը, սակայն հասցրել է վաստակել հավատացյալների ու
համայնքների սերն ու հարգանքը: Սրբազանը գործունեություն է ծավալում ինչպես հայկական
շրջանակներում, այնպես էլ Բալթյան երկրներում գործող տարբեր եկեղեցական առաջնորդություններում:
Վարդան Սրբազանի և տարածաշրջանի հայության երկարամյա հոգևոր հովիվ
Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի ջանքերով Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու
վերանորոգության աշխատանքները հանձն է առել շարունակել Վազգեն Սրբազանը, որոնք
արդեն իրականացվում են:
Թեմական խորհուրդը դատապարտում է Բալթյան երկրների հայության
անունից հանդես եկող, հանրությանը անծանոթ, համայնքներում խնդիրներ հարուցող, Ամենայն
Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսից մշտապես դժգոհող որոշ անձերի, ովքեր հանդգնել են երեք
երկրների համայնքների անունից դիմում ներկայացնել Կաթողիկոսին՝ Բալթյան երկրների հայոց
թեմի նախկին ու ներկա առաջնորդների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող բողոք
ներկայացնել:
Վազգեն և Վարդան Սրբազանները թեմի հավատացյալների, երիտասարդության
և ծխական խորհուրդների կողմից գնահատված ու հարգված առաջնորդներ են:
Վերջին շրջանում Վազգեն արքեպիսկոպոսի ՀՀ-ում գտնվելու մասին տեղյակ
է Թեմական խորհուրդը և մոտ օրերին սպասում է նրա վերադարձին ու տոնական պատարագների
մատուցմանը:
Թող Աստված օրհնի մեր Սուրբ Եկեղեցին և մեր բարի հովիվների միջոցով
անվրդով առաջնորդի դեպի խաղաղության նավահանգիստ:
Հանուն Թեմական խորհրդի՝ Ատենապետ Դոկտոր Կարապետ
Բաբայան