Հովհաննես Ծառուկյանը հայտնել է, որ տոներին ընդառաջ հանդիպել է մեծ ավանդ ունեցող անձանց հետ:
«Ինձ համար մեծ պատիվ էր ընտանիքիս անունից հանդիպել արվեստի, սպորտի, քաղաքականության և բազմաթիվ այլ ոլորտների հեղինակավոր ու մեծ ավանդ ունեցող մարդկանց հետ և ընտանիքիս անունից շնորհավորել նրանց։ Մեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում»,-հայտնում է կրտսեր Ծառուկյանը: