Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, անակնկալ պարտություն է կրել։
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 20-րդ տեղը զբաղեցնող Արոնյանը առաջին փուլում պարտվել է 12-ամյա միջազգային վարպետ, արգենտինացի Ֆաուստինո Օրոյին։
Նշենք, որ այս առաջնությանը շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը ներկայացված է 8 ներկայացուցիչով, իսկ կանանց թիմը՝ 4 ներկայացուցիչով։
12-year-old Faustino Oro 🇦🇷 defeats World No. 20 Levon Aronian 🇺🇸 in Round 1 of the FIDE World Blitz Championships 2025!#RapidBlitz #Doha pic.twitter.com/ixsaZABrNO
— International Chess Federation (@FIDE_chess) December 29, 2025