Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարության ուժերը Թայվանի շրջակայքում սկսել են «Արդար առաքելություն 2025» անվամբ զորավարժությունները, հայտնել է մամուլի խոսնակ Շի Յին։
Սինհուա գործակալության կողմից մեջբերված գեներալի խոսքերով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միացյալ ուժերի հրամանատարությունը ցամաքային ուժեր, հրթիռային ուժեր, ռազմածովային ուժեր, ռազմաօդային ուժեր և այլ ստորաբաժանումներ է ուղարկում Թայվանի նեղուցի երկայնքով՝ Թայվան կղզուց հյուսիս, հարավ-արևմուտք, հարավ-արևելք և արևելք։ Նա հավելել է, որ զորավարժությունները կկենտրոնանան այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են ծովում և օդում մարտական պարեկությունը, հիմնական նավահանգիստների և գոտիների շրջափակումը և կղզիներից այն կողմ համապարփակ գործողություններով զսպումը:
Նավերի և ինքնաթիռների Թայվանին մոտենալը բազմաթիվ ուղղություններից և զինված ուժերի տարբեր ճյուղերի մասնակցությամբ համակցված հարվածները նպատակ ունեն փորձարկել նրանց համատեղ մարտական գործողությունների հնարավորությունները», – նշել է Շի Յին։