29 դեկտեմբերի 2025 – 18:45 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն», ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն գործում է Բաքվում 1989 թվականից։
Ըստ նրա՝ «ռուսաստանցի բիզնեսմենի թիմակիցները այսպես ստում են՝ ուզում են, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ և աղքատանա»։
«Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկն այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»:
Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է, քանի որ այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին:
Այն գործել է նաև 2008-2018 թվականներին, երբ բիզնեսմենի եղբայրը` այսինքն զարմիկի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ պատգամավոր, բայց այս թեմայով ծպտուն չէր հանում:
Ինչո՞ւ են ռուսաստանցի բիզնեսմենի թիմակիցները այսպես ստում: Շատ պարզ պատճառով: Նրանք խաղում են ձեր վախերի վրա: Նրանք ուզում են ամեն կերպ արժեզրկել այն խաղաղությունը, որին հասել ենք այսիպիսի մեծ դժվարությամբ:
Նրանք ուզում են, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ և աղքատանա, իսկ իրենք շարունակեն հարստանալ իրենց հնամենի գործընկերների` Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասին:հնամենի գործընկերների` Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասին»,- գրել է պատգամավորը։
Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգով Նարեկ Կարապետյանը գրել էր․ «Բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»: «Իրևանի», «ադրբեջանական » «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի: Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում»: