«Բերդ» մշակույթի կենտրոնն ահազանգում է Տավուշ բերդի քայքայման մասին


«Բերդ» մշակույթի կենտրոնն ահազանգում է Տավուշ բերդի քայքայման մասին:

«Սա Տավուշի մարզի անձնագիրն է։ Մեկ պատկերում՝ Տավուշ Բերդը՝ պեղումներից առաջ և հետո, հողային շերտի բացվածքով։

Խոստացված ամրակայումը այդպես էլ չկատարվեց, և այսօր՝ անձրևաջրերի ազդեցության տակ, մեր պատմությունը բոլորիս աչքի առաջ քայքայվում է։ Երբ բարձրաձայնում ենք խնդրի մասին, պատասխանում են՝ «շինարարական մրցույթ է հայտարարված»։

Ենթադրենք՝ ոչ ոք չի մասնակցել։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մեր պատմական ժառանգությունը պետք է այսպես լուռ ու անտարբերորեն քանդվի մեր աչքի առաջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment