Առողջապահության նախկին փոխնախարարը և ևս 5 անձ մեղադրվում են փողերի լվացման մեջ

2026 թվականի դեկտեմբերի 26-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել 6 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացությունը

Վ․ Պ․-ին մեղադրանք է առաջաջադրվել այն բանի համար, որ նա  զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության փոխնախարարի պաշտոնը, այդ կերպ հանդիսանալով պետական կառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև անձնական այլ դրդումներով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը, այն է՝ կատարելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների փոխարկում՝ փողերի լվացում:

Է․ Պ․-ին մեղադրանք է առաջաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Դիլիջանում գտնվող «Առողջ ապագա բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խոչընդոտը վերացնելու և ի պաշտոնե ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած իր հոր՝ ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վ․ Պ․-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր գործունեությանը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ անձնական այլ դրդումներով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը, այն է՝ կատարելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների փոխարկում՝ փողերի լվացում:

Լ․ Գ․-ն  հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը, շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ հանցավոր գործունեությանը միջոց տրամադրելու և ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած իր ամուսնու՝ ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վ․ Պ․-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ անձնական այլ դրդումներով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը, այն է՝ կատարելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների փոխարկում՝ փողերի լվացում:

Գ․ Ա․-ին մեղադրանք է առաջաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գտնվող «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը, խմբային շահերից ելնելով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ հանցավոր գործունեությանը միջոց տրամադրելու և ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած՝ ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վ․ Պ․-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Վ․ Հ․-ին  մեղադրանք է առաջաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Դիլիջանում գտնվող «Առողջ ապագա բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խոչընդոտը վերացնելու և ի պաշտոնե ցուցում տալու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած՝ ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վ․ Պ․-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր գործունեությանը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ անձնական այլ դրդումներով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, օրինական գործունեության շղարշի ներքո թաքցրել և խեղաթյուրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի ծագման աղբյուրն, իրական բնույթը, պատկանելությունը և տնօրինման եղանակը, այն է՝ կատարելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների փոխարկում՝ փողերի լվացում:

Ե․ Հ․-ին  մեղադրանք է առաջաջադրվել այն բանի համար, որ նա  հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Առողջ ապագա բժշկական կենտրոն» առողջարանի գլխավոր բժիշկն, հանցավոր գործունեությանը միջոց տրամադրելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացած՝ ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վ․ Պ․-ի  կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Կիրառված խափանման միջոցները

Մեղադրյալների նկատմամբ կիրառվել ենբացակայելու արգելք  խափանման միջոցները։ Լ․ Գ․-ին համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավը։

Գործի ընթացքը

Գործը դեկտեմբերի 26-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։ Վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment