Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց


2025 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի վարույթում առկա է ավելի քան 900 գրավոր և բանավոր դիմում-բողոք, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգեր, աշխատակազմում քաղաքացիներին տրամադրված խորհրդատվություններ, հրապարակային հայտարարությունների հիման վրա Պաշտպանի նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգեր։

Իրականացվել է 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։

900 դիմում-բողոքներից 450-ը՝ թեժ գծի հեռախոսազանգեր և խորհրդատվություններն են, շուրջ 50 սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգերը:

Ստացված բողոքներից շուրջ 400-ը գրավոր բողոքներն են, որի 68 % Պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքում ստացել է լուծում, շուրջ 1% -ի պարագայում կայացվել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախատման առկայության մասին որոշում:

Դիմում-բողոքներով բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են զորակոչի  շրջանակներում բժշկական հետազոտությունների և փորձաքննություների հետ  կապված խնդիրներին, ծառայության ընթացքում առողջական խնդիրների  կապակցությամբ պատշաճ բուժօգնություն ստանալուն, ԿՌԲՓԿ  եզրակացությունների հետ անհամաձայնությանը, վարժական հավաքների  ներգրավման հետ կապված խնդիրներին, բանակում բռնի գործողությունների և  վատ վերաբերմունքի դեպքերին, սոցիալական իրավունքներին և այլն։

Ստացված բողոքներից շուրջ 25%-ը ստացվել է ձմեռային զորակոչի ընթացքում, 16 %-ը՝ ամառային զորակոչի ընթացքում։

2025 թվականի ընթացքում ոլորտին վերաբերող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշումներ, այդ թվում՝ բացասական, մանակցել դրանց մշակման և ընդունման գործընթացներին։

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդյունավետ մեխանիզմների զարգացման, փորձի փոխանակման նպատակով Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է միջազգային և ներպետական մարմինների հետ։

2025 թվականի նոյեմբերի 27-ին Երևանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ տեղի է ունեցել բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» խորագրով։



Leave a Comment