Մեքսիկայի հարավային Օախակա նահանգում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը միջադեպի մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։ «Ռազմածովային ուժերի նախարարությունը ինձ տեղեկացրել է, որ միջօվկիանոսյան գնացքի վթարի հետևանքով, ցավոք, մահացել է 13 մարդ։ 98 մարդ վիրավորվել է, որոնցից հինգը գտնվում են ծանր վիճակում», – գրել է նա։
Մեքսիկական ռազմածովային ուժերը պարզաբանել են, որ գնացքում եղել է 250 մարդ, այդ թվում՝ անձնակազմի ինը անդամ և 241 ուղևոր։ Դեպքը տեղի է ունեցել Չիվելա և Նիզանդա քաղաքների միջև։ Մեքսիկայի գլխավոր դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել։