
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս Ռուսաստանում չկատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) և հատուկ դատարանների որոշումները։
Օրենքի համաձայն՝ Ռուսաստանը կկարողանա անտեսել Ռուսաստանից բացի այլ երկրների հետ կապված քրեական գործերով իրավասություն ունեցող դատարանների որոշումները։ Օրենքը վերաբերում է նաև միջազգային դատական մարմիններին, եթե նրանց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի կողմից ստորագրված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։
2023 թվականի մարտին Հաագայի ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։
Դատարանի մեղադրողները կասկածում են նրանց Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին անօրինական Ռուսաստան տանելու մեջ։
Մոսկվան 2000 թվականին ստորագրել է Հռոմի կանոնադրությունը, բայց չի վավերացրել այն։ 2016 թվականին Կրեմլը հետ է կանչել իր ստորագրությունը։
2025 թվականի հունիսին Վոլոդիմիր Զելենսկին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ստորագրել են համաձայնագիր՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները հետաքննելու համար հատուկ դատարան ստեղծելու մասին:
Այս դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական և ռազմական ղեկավարությանը Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար: