Էլինա Ավանեսյանը փոխհատուցում կվճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մարզական պատրաստության մասին պայմանագիրը խախտելու պատճառով փոխհատուցում կվճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Որոշումն ընդունել է Սպորտի արբիտրաժի ազգային կենտրոնը (NCSA)։ Տուգանքի չափը չի նշվում։

2024 թվականին 23-ամյա թենիսիստուհին վաղաժամ խզել էր Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի հետ պայմանագիրը, ստացել էր հայկական անձնագիր և միջազգային մրցումներում ներկայացնում է Հայաստանը։

Ռուսական կողմը պահանջել է վնասների փոխհատուցում, և NCSA-ն մի քանի ամիս տևած քննարկումներից հետո բավարարել է դիմումը։

Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 118‑րդ տեղը։

Leave a Comment