https://arm.sputniknews.ru/20251229/turqian-hetevum-e-ukrainaji-harcvov-banakcajin-gvortsyntacin-aghbjur-97327020.html
Թուրքիան հետևում է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին․ աղբյուր
Թուրքիան հետևում է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին․ աղբյուր
Sputnik Արմենիա
Գործակալության զրուցակիցն ասել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած միջնորդական օգնություն տրամադրել, եթե կողմերը դիմեն։ 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T13:48+0400
2025-12-29T13:48+0400
2025-12-29T13:49+0400
թուրքիա
ամն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_01a2f5afc9aac2aea6dee329f58f696c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով նախաձեռնած բանակցային գործընթացին և կոնկրետ արդյունքներ է ակնկալում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփը հայտնել է, որ Զելենսկու հետ հանդիպումից առաջ շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Նա նաև նշել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած միջնորդական օգնություն տրամադրել, եթե կողմերը դիմեն։Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների ռուսաստանյան այցը կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է առանձին քննարկել դրանք։Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Ուշակովը նշել է, որ մարտադաշտում ՌԴ զինվորականների հաջողությունները դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ռուսական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում Կիևի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է, և հենց սա է Կիևի ռեժիմին խաղաղ կարգավորման հարկադրելու միջոցը, շարունակելն անիմաստ է և վտանգավոր Կիևի համար։«Նա դերասան է». Պուտինը` Կուպյանսկի սյան ֆոնին Զելենսկու տեսանյութի մասին
թուրքիա
ամն
ուկրաինա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_91b4a2aa687633769c723e1097df22c0.jpg.webp
թուրքիա, ամն, ուկրաինա, ռուսաստան
թուրքիա, ամն, ուկրաինա, ռուսաստան
Գործակալության զրուցակիցն ասել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած միջնորդական օգնություն տրամադրել, եթե կողմերը դիմեն։
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփը հայտնել է, որ Զելենսկու հետ հանդիպումից առաջ շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Հետևում ենք գործընթացին, դրական հայտարարություններ կան։ Կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում», – ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա նաև նշել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած միջնորդական օգնություն տրամադրել, եթե կողմերը դիմեն։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։
ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների ռուսաստանյան այցը կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է առանձին քննարկել դրանք։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Ուշակովը նշել է, որ մարտադաշտում ՌԴ զինվորականների հաջողությունները դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ռուսական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում Կիևի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է, և հենց սա է Կիևի ռեժիմին խաղաղ կարգավորման հարկադրելու միջոցը, շարունակելն անիմաստ է և վտանգավոր Կիևի համար։