«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց՝ «Գնահատեք՝ հետևյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանո՞վ կարող է առաջնորդել հասարակության հոգևոր և հասարակական առողջացմանն ու միասնությանը» հարցման արդյունքները: «Պատկերը հետևյալն է՝ Միքայել Սրբազան – 7,2 բալ, Ամենայն հայոց կաթողիկոս – 5,7 բալ, Գագիկ Ծառուկյան – 5,5 բալ, Սամվել Կարապետյան – 5,1 բալ, Նիկոլ Փաշինյան – 4,7 բալ, Բագրատ Սրբազան – 4,5 բալ, Ռոբերտ Քոչարյան – 3,4 բալ, Վահագն Խաչատուրյան – 3,3 բալ, Սերժ Սարգսյան – 2,9 բալ, Րաֆֆիի Հովհաննիսյան – 2,8 բալ, Լևոն Տեր-Պետրոսյան – 2,4 բալ»,- նշեց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ առաջին երկու ցուցանիշները գրանցել են եկեղեցու ներկայացուցիչները: «Ամենավստահելի և ընդունելի տարբերակը Միքայել Սրբազանի թեկնածությունն է»,- հավելեց նա: