
«Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսը վերջին տարիներին բարգավաճում է, տարբեր արտոնություններ ստանում. այդ մասին լրագրողական հետաքննություններ կան: Դուք ձեզ ավելի շատ բիզնեսմեն եք համարում, թե՞ քաղաքական գործիչ»,- ասուլիսի ժամանակ, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց լրագրողը: Ավինյանն ասաց՝ բարգավաճում է, թե դրանից առաջ էր բարգավաճում, հարց է. «Իմ՝ պաշտոնյա լինելու բերումով ընտանիքս որոշակի սահմանափակումներ է պարտավորվել վերցնել, որպեսզի տարբեր ոլորտներում, որտեղ կա իմ ներգրավվածությունն ու ազդեցությունը, շահերի բախման իրավիճակ չստեղծվի… Ես քաղաքական գործիչ եմ»,- նշեց նա: