Քրեական ոստիկանությունը դրական ցուցանիշներ է գրանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում՝ բացահայտումները աճել են 18%-ով

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը , շարունակելով հենասյունային ուղղություններից քրեական ոստիկանության աշխատանքները՝ նախարարը նշել է, որ ծառայությունը դրական ազդակներ ունի տարբեր նեղ մասնագիտացված ուղղություններում։ Օրինակ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում նկատելի աճ կա․ բացահայտումների ցուցանիշները 18%-ով ավելացել են։ «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի շրջանակում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Շարունակելով հենասյունային ուղղություններից քրեական ոստիկանության աշխատանքները՝ նախարարը նշել է, որ ծառայությունը դրական ազդակներ ունի տարբեր նեղ մասնագիտացված ուղղություններում։ Օրինակ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում նկատելի աճ կա․ բացահայտումների ցուցանիշները 18%-ով ավելացել են։

«Սա կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ թմրամիջոցների շրջանառությունը շարունակում է աճել Հայաստանում, այլ նաև՝ լատենտային բնույթի հանցագործությունները օպերատիվ և գրագետ աշխատանքի միջոցով բացահայտելու հնարավորության առումով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի շատ կիլոգրամ թմրամիջոց է դուրս բերվել շրջանառությունից», – նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ քրեական ոստիկանությունը իր ջանքերը կենտրոնացնում է ներմուծման և արտադրության շղթան կոտրելու վրա, որպեսզի մեծ խմբաքանակների բացահայտմամբ նվազեցվեն հետագա փոքր խմբաքանակների հայտնաբերման ծախսերը։ Այս մոտեցմամբ իրավապահ համակարգի համատեղ ջանքերով այս տարվա ընթացքում հաջողվել է դուրս բերել 416 կգ թմրամիջոց։

Կարևորվել է նաև ապօրինի հանքարդյունաբերության և այլ ձեռնարկատիրության դրսևորումների բացահայտումը։ Ըստ նախարարի՝ այս տարվա ընթացքում քրեական ոստիկանությունը բացահայտել է պետության և համայնքին հասցված շուրջ 25 միլիարդ դրամի վնասի դեպքեր։

Բացի այդ, շարունակվել են ոստիկանության ենթաճյուղերի աշխատանքի կատարելագործման գործընթացները, և թիրախավորված է եղել հանցավորության վիճակագրության ուսումնասիրման ուղղությունը։ Նախարարի խոսքով՝ ճիշտ փաստերի հավաքագրումը թույլ է տալիս մշակել ապացուցահեն և երկարաժամկետ արդյունավետ քաղաքականություններ։

«Այս տարվա ընթացքում կձևավորվի Ներքին գործերի նախարարության միասնական հետազոտական գրասենյակ, որը փաստական տվյալներ կտրամադրի ոստիկանության տարբեր ուղղությունների համար։ Սա թույլ կտա վստահ լինել, որ նախարարության մշակած քաղաքականությունը կառավարության անունից հիմնավորված և արդյունավետ կլինի, ու մեր քաղաքացիները երկարաժամկետում ավելի մեծ արդյունքներ կզգան», – նշել է նախարարը։

Leave a Comment