Եթե պետությունից ամեն մեկին իր ստախոսության համար 3 միլիոն է տրվում, սա հստակ ձևակերպված թալան է․ Շիրազ Մանուկյանց (տեսանյութ)

Թալանում են պետությունը, թալանում են երկիրը, թալանել են Ձեզ, թալանել են ձեր գրպանները և միշտ են թալանել։ Ո՞վ էր այս տողերի հեղինակը, իհարկե հենց նա, ով 2018 թվականին ամենաբարձրն էր խոսում սրա մասին։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը:

«2021 թվականն էր եկավ և ասեց, որ բանակն են թալանել, ամեն ինչ սրբել ու տարել են, որ ոչինչ չեն թողել, և ինքն էր ասում, որ վերադարձնողն է այդ թալանի և ի՞նչ կատարվեց, նստեց աթոռին ու ամեն ինչ մոռացվեց։ Իսկ այսօր իր փոքրիկ խմբակին, պատգամավորներին 3 միլիոն դրամ պարգևավճար է տալիս, ինչի՞ համար, որ իրեն հավատարիմ են մնացել իր ստախոսությամբ։

Սա թալան չէ՞, իհարկե թալան է, եթե պետությունից ամեն մեկին իր ստախոսության համար  3 միլիոն է տրվում, սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ-որ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան»։

Leave a Comment