ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահը կմասնակցի վարչապետ Նեթանյահուի հետ երկկողմ հանդիպմանը», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ՝ հրապարակելով Թրամփի երկուշաբթի օրվա գրաֆիկը։
Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա Պալմ Բիչում և կսկսվի ժամը 13:00-ին: