Globe Soccer Awards. Ռոնալդուն մրցանակ է հանձնել Ջոկովիչին



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նովակ Ջոկովիչը մրցանակ է ստացել Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ։

​«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոնը հաղթող է ճանաչվել Globe Sports Award անվանակարգում՝ որպես ականավոր մարզիկ։ Մրցանակը նրան հանձնել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

​«Սա անսպասելի է։ Մրցանակ ստանալ սպորտի մեկ այլ լեգենդի՝ Կրիշտիանուի ձեռքից, ևս մեկ իրականացած երազանք է։ Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և եկել եմ այստեղ՝ տոնելու այն անհավանական տարին, որը նշում են այստեղ ներկա բոլոր ֆուտբոլային աստղերը։

​Ինձ դուր եկավ Կրիշտիանուի լուրջ հայացքը, երբ նա ասաց, որ 1000 գոլ է խփելու։ Նա իսկապես հավատում է դրան»,- նշել է սերբ թենիսիստը։

​Մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն իր հերթին գովեստի խոսքեր է հղել Ջոկովիչին․

​«Նովակ Ջոկովիչն օրինակ է ինձ համար։ Նա մարզական երկարակեցության օրինակ է, մենք նմանատիպ պատմություններ ունենք։ Նա արժանի է այս մրցանակին, քանի որ օրինակ է ծառայում թե՛ այս, թե՛ հաջորդ սերնդի համար»։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment