Մագնուս Կարլսենը դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն

https://arm.sputniknews.ru/20251228/magnus-karlseny-dardzel-e-arag-shakhmati-ashkharhi-chempivon-97316326.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/04/44663874_0:0:2557:1918_1920x0_80_0_0_b7c4bb02a3368b4ee845706d6fb66aac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շախմատ, շախմատիստ, մագնուս կարլսեն

շախմատ, շախմատիստ, մագնուս կարլսեն

Բաժանորդագրվել

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ:

Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով 13 հնարավորից վաստակեց 10.5 միավոր:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակեցին 8 միավոր: Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և 51-րդ հորիզոնականները:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը վաստակեց 9 միավոր և կիսեց 6-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:

Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 141 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաև Չժու Ջիները և Համպի Կոներուն: Չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, ով վաստակեց 7 միավոր և կիսեց 15-րդ հորիզոնականը: Միայն լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:

Կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ից 30-ը:

Առաջին խաղային օրը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Leave a Comment