«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի հետևանքով մի շարք հասցեներ դեռևս հոսանքազրկված են. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում  առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները:

«Ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի  մատակարարման վերականգման ուղղությամբ:

Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները:

Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00, վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են: 

Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են`

  • Բաշխիչ ենթակայան  67՝

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Մուրացան» փողոցը՝ մասնակի,

«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.

  • Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝

«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,

«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.

  • Բաշխիչ ենթակայան  104՝

 «Աթոյան» փողոցը՝ մասնակի, 

«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,

«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ

«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ

  • Բաշխիչ ենթակայան  24՝ 

«Էրեբունի» փողոցը՝ մասնակի, 

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,

Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):

  • Բաշխիչ ենթակայան  125՝

«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի, 

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի, 

«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.

  • Բաշխիչ ենթակայան  26՝

«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,

«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,

«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի, 

  • Վարդաշեն 23 Տրանսֆորմատորային ենթակայան 248-ի ուղղությամբ՝

«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի

«Վարդաշեն» 3 փողոցն՝ ամբողջությամբ:

Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը»,- նշվում է հաղորդագրությունում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment