Մահացել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Բրիջիտ Բարդոն


91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն:

Այս մասին հայտնում է France-Presseգործակալությունը՝ նշելով, որ նոյեմբերին նա հոսպիտալացվել էր Թուլոնում:

Հոկտեմբերին Nice-Matin-ը հաղորդել է, որ դերասանուհին երեք շաբաթ անցկացրել է Թուլոնի մասնավոր հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է ծանր հիվանդության պատճառով։ Հիվանդության ճշգրիտ բնույթը չի բացահայտվել։

Բարդոն սկսել է իր մոդելային կարիերան 14 տարեկանում, երբ առաջին անգամ հայտնվել է «Jardin de la Mode» ամսագրում, իսկ 15 տարեկանում նրա լուսանկարն առաջին անգամ հայտնվել է հայտնի Elle ամսագրի շապիկին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1233 դիտում

Leave a Comment