Oragir.News-ը նոր, սպորտային ուղղվածությամբ հաղորդում է սկսել՝ «ՍպորտZone»-ը: Հաղորդաշարի ընթացքում քննարկվելու են ոչ միայն նվաճված հաղթանակներն ու մեդալները, այլև այն ճանապարհը, դժվարությունները և արժեքները, որոնք թաքնված են յուրաքանչյուր սպորտսմենի հաջողության հետևում՝ կարգապահություն, համառություն, նպատակասլացություն, ձախողումներ, անկոտրում կամք, հավատ սեփական ուժերին։
«ՍպորտZone»-ի նպատակն է կրթել և դաստիարակել երեխաներին, մոտիվացնել երիտասարդներին և խթանել առողջ ու սպորտային կենսակերպի ձևավորումը:
Հաղորդման ընթացքում անդրադառնում ենք սպորտային արժեքներին, հայրենասիրությանը, թիմային ու անհատական նվաճումներին, ինչպես նաև այն հարցերին, որոնք կարող են ոգեշնչել յուրաքանչյուրին, ով իր ճանապարհի սկզբում է։
Առաջին թողարկման հյուրն է Եվրոպայի քառակի չեմպիոն, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը։ Զրույցի ընթացքում խոսվել է մարզիկների անցած ճանապարհի, ջանքերի, հանդիպած դժվարությունների և այն խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են՝ ներառյալ ֆինանսական հարցերը և աշխատավարձերի բացակայությունը։
Արսեն Հարությունյանը նշել է, թե ինչ կարևորություն ունի ընտանիքը և հայրենիքը մարզական հաջողությունների հասնելու գործում։
Հաղորդման ընթացքում հնչել են նաև մի շարք բլից հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում։