Զելենսկին ասել է, որ բանակցությունների ժամանակ կքննարկվեն տարածքային զիջումները

Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրվա հանդիպման ժամանակ կքննարկեն տարածքային զիջումների հարցը։

«Այո, մենք դա նույնպես կքննարկենք», – հանդիպումից առաջ լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կքննարկի Ուկրաինայի կողմից տարածքային զիջումները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆլորիդայում մեկնարկել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը։

Leave a Comment