Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլյան ակումբը պատրաստ է այս ձմռանը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 50 միլիոն եվրո։
Նշվում է, որ «սերուցքայինները» մտադիր չեն վաճառել իրենց ֆուտբոլիստին և ակնկալում են, որ նա իր լավագույն մարզավիճակը կցուցադրի մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Ֆրանկոն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։
Transfermarkt-ի համաձայն՝ երիտասարդ արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։