Ինչ եղավ ՀԷՑ–ի հետ, նույնը պետք է լինի «Հարավկովկասյան երկաթուղու» հետ։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Մեհրաբյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը գնում է օպտիմալ, ոչ կոնֆլիկտային ճանապարհով Ռուսաստանի հարցում։