https://arm.sputniknews.ru/20251226/zargacumner-spasum-en-voch-miajn-hajastan-adrbejan-ajlev-turqiaji-het-sahmanin-varchapet-97279151.html
Զարգացումներ սպասում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև` Թուրքիայի հետ սահմանին. վարչապետ
Զարգացումներ սպասում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև` Թուրքիայի հետ սահմանին. վարչապետ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանին խոսքով` 2026 թվականին TRIPP ուղի նախագծի իրագործման նոր փուլ է սկսվելու։ 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T19:01+0400
2025-12-26T19:01+0400
2025-12-26T19:01+0400
նիկոլ փաշինյան
ադրբեջան
թուրքիա
թրամփի ուղի (tripp)
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97277787_0:95:1501:939_1920x0_80_0_0_b79e86515be6ea7268003a6e36d22438.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Զարգացումներ սպասվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև` Հայաստան-Թուրքիա սահմանին։ Այսօր Պետական եկամուտների կոմիտե կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում կարևորել է ՊԵԿ–ի աշխատանքը, քանի որ, ըստ Փաշինյանի, գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորումը կազմակերպվեն։ Ըստ վարչապետի` մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի համար նոր հնարավորություններ են բացվում։
ադրբեջան
թուրքիա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97277787_42:0:1375:1000_1920x0_80_0_0_fc16e263a7f9decf35edb6f8eef5b067.jpg
նիկոլ փաշինյան, ադրբեջան, թուրքիա, թրամփի ուղի (tripp), պետական եկամուտների կոմիտե (պեկ)
նիկոլ փաշինյան, ադրբեջան, թուրքիա, թրամփի ուղի (tripp), պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Նիկոլ Փաշինյանին խոսքով` 2026 թվականին TRIPP ուղի նախագծի իրագործման նոր փուլ է սկսվելու։
«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորումը կազմակերպվեն։ Ըստ վարչապետի` մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի համար նոր հնարավորություններ են բացվում։