Զարգացումներ սպասում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև` Թուրքիայի հետ սահմանին. վարչապետ

https://arm.sputniknews.ru/20251226/zargacumner-spasum-en-voch-miajn-hajastan-adrbejan-ajlev-turqiaji-het-sahmanin-varchapet-97279151.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97277787_42:0:1375:1000_1920x0_80_0_0_fc16e263a7f9decf35edb6f8eef5b067.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ադրբեջան, թուրքիա, թրամփի ուղի (tripp), պետական եկամուտների կոմիտե (պեկ)

նիկոլ փաշինյան, ադրբեջան, թուրքիա, թրամփի ուղի (tripp), պետական եկամուտների կոմիտե (պեկ)

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանին խոսքով` 2026 թվականին TRIPP ուղի նախագծի իրագործման նոր փուլ է սկսվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Զարգացումներ սպասվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև` Հայաստան-Թուրքիա սահմանին։ Այսօր Պետական եկամուտների կոմիտե կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում կարևորել է ՊԵԿ–ի աշխատանքը, քանի որ, ըստ Փաշինյանի, գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորումը կազմակերպվեն։ Ըստ վարչապետի` մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի համար նոր հնարավորություններ են բացվում։

Leave a Comment