Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտարարել է, որ իր ծննդավայր Անգոլայում ֆուտբոլային ակադեմիա և կրթական հաստատություն բացելու մտադրություն ունի, հաղորդում է RMC Sport-ը:
«Սա ինձ ուրախություն է պատճառում։ Ծնողներս շատ հպարտ են ինձնով։
Ես նաև շատ ուրախ եմ վերադառնալ և նպաստել իմ երկիր զարգացմանը», – ասել է ֆրանսիացին։
Սուրբ Ծննդյան արձակուրդների ժամանակ 23-ամյա կիսապաշտպանը այցելել է Անգոլա, որտեղ հանդիպել է Երիտասարդության և սպորտի նախարարության ներկայացուցիչների, այդ թվում՝ պետքարտուղար Պաուլո Մադեյրայի հետ։