
Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության արդյունքում ձևավորվեց հետևյալ պատկերը. Լավագույն 3 մարզիկներ` Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Մալխաս Ամոյան (ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն)
- Լավագույն կին մարզիկ` Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)
- Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ` Սարգիս Սարգսյան (շախմատ)
- Լավագույն թիմ` Հայաստանի ֆուտզալի հավաքական
- Լավագույն երիտասարդ մարզիկ` Գասպար Տերտերյան (ըմբշամարտ)
- Տարվա հայտնություն` Սուրեն Հարությունյան (կարատե)
- Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ` Համլետ Մանուկյան (մարմնամարզություն)
- Լավագույն մարզիչ` Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտ)։
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկությունը կավարտվի ժամը 17:00-ին: