Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են, @ArmeniaSputnik–ին հայտնեցին «Իզմիրլյան» ԲԿ–ից։
Երեկ սրբազան հոր վիրահատությունը հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։