Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել սրբազանին քիչ առաջ վիրահատել են, @ArmeniaSputnik–ին հայտնեցին «Իզմիրլյան» ԲԿ–ից։

Երեկ սրբազան հոր վիրահատությունը հետաձգվել էր արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։

 

Leave a Comment